Educational materials

Նորություններ

«Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում» թեմայով ձմեռային դպրոց է բացվել Երևանում
01-12-2009

Երևանում երկուշաբթի բացվել է «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանում» թեմայով ձմեռային դպրոցը, որը նախատեսված է բուհերի վարչական աշխատակիցների համար:

Դպրոցը կազմակերպվել է «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» կազմակերպության կողմից՝ Երևանի պետական համալսարանի և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ:

Ինչպես տեղեկացրեց  «Ազգային զարգացման գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Ղուկասյանը, ձմեռային դպրոցը կոչված է աջակցել եվրոպական չափանիշների ներդրմանը Հայաստանի կրթական համակարգում:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի համակարգող Աննա Գևորգյանն իր հերթին նշեց, որ ձմեռային դպրոցը կնպաստի բարձրագույն կրթության նոր համակարգի կայացմանը:

Մինչև դեկտեմբերի 11-ը տևող ծրագրում մասնակցում է պետական և մասնավոր բուհերի ավելի քան 30 ներկայացուցիչ:

Դպրոցում դասախոսություններ են կարդալու պրոֆեսոր Էնդի Գիբսը (Նապիերի համալսարան, Էդինբուրգ) և պրոֆեսոր Թերենս Քլիֆորդ-Ամոսը (Քրայստ Չըրչ համալսարան, Քենթըրբերի): Հայաստանը ներկայացնում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանը:

Դասընթացների հիմնական թեմաներն են՝ եվրոպական չափայնության խթանումը որպես Բոլոնյան գործընթացի ուղղություն, ելքային կրթական արդյունքներ, «Եվրոպական «թյունինգ» նախագիծ, համադրելի ծրագրեր կազմելու մեթոդաբանությունը, բարձրագույն կրթության բազմամակարդակ ուսումնական ծրագրեր կազմելու մեթոդաբանության մշակումը։


Armenia Educational News