Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հրավիրում է
29-07-2010Առաջին անգամ Հայաստանում
Նոր տեխնոլոգիաները հանրակրթության մեջ
Հուլիսի 30-ին` ժամը 14.00, հրավիրում ենք Ձեզ «Տեղեկատվական տեխնոլոգիաների խորացված ուսուցման հանրակրթական դասարան» ծրագրի ներկայացմանը, որին կմասնակցի նաև «Մայքրոսոֆթ» ընկերության երևանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը։
- Խորացված ուսուցմամբ 1-11-րդ դասարանների ուսումնական պլան
- ՏՀՏ խորացված ուսուցման մոդել դասարան
- Մայքրոսոֆթի աջակցությունը ծրագրի իրականացմանը
- ՏՀՏ խորացված ուսուցման զարգացումը 2010-2011 ուսումնական տարում
Ներկայացումը կկայանա կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում:
Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան
Հասցեն` Ա. Բաբաջանյան 25
Հեռախոս` (010) 73 23 30, (091) 43 10 99
Էլ. հասցե` info@mskh.am
www.mskh.am








