Educational materials

Նորություններ

Հայտնի են դարձել դպրոցական տետրերի կազմերի ձևավորման մրցույթի հաղթողները
05-08-2009

ՀՀ մշակույթի և կրթության ու գիտության նախարարությունների համատեղ հայտարարած՝ դպրոցական տետրերի կազմերի ձևավորման մրցույթում մանկական թեմայով լավագույն աշխատանքների հաղթող են ճանաչվել Ասյա Կոստանյանի և «Տիգրան Մեծ» հրատարակչության ներկայացրած աշխատանքները։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից, հաղթողների համար համար սահմանված է 100 հազարական դրամ պարգև։
Հատուկ մրցանակի է արժանացել Ազատուհի Մնացականյանի հեղինակած աշխատանքների շարքը։ Վերջինիս կտրվի 200 հազար դրամ պարգև։
Մրցույթի նպատակն էր՝ իրականացնել հայկական տետրերի արտադրության ծրագիր, տետրերի կազմերի միջոցով աշակերտներին ծանոթացնել և քարոզել հայ արվեստն ու գիտությունը։


Armenia Educational News